ՀՀԿ-ն պատերազմ է սկսել Հայաստանի անկախության դեմ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը: «Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների: Եթե հետեւենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետեւ «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեեւ առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող եւ, ըստ էության, թշնամական Թուրքիայի եւ Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաեւն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին: Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ: Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետեւ այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները եւ ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times «Թե քաղաքական, թե հասարակական մակարդակում համերաշխության առաջնահերթությունը անհրաժեշտություն է. այստեղ է, թերևս, կարևոր համաներման գաղափարը». Հակոբ Բադալյան «Դու ո՞վ ես, ինչի՞ էկար, արա՛, դե տանջում ես մեզ՝ շան բաժին ես մեզ սարքել»․ կարծիքներ՝ Մասիսից (video) Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 կուսակցությունները համատեղ դիմել են ԵՄ ղեկավարությանը Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը «Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը». Վահե Հովհաննիսյան Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am