Ռուզաննա Խաչատրյանը Բեւեռլի Հիլզում
Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի տիկնոջը՝ հանրահայտ Ռուզաննա Խաչատրյանին օրերս տեսել են ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզ քաղաքում: Տիկին Ռուզաննան աննախադեպ բարձր տրամադրությամբ շրջել է քաղաքի փողոցներով, մոլից մոլ գնացել, այցելել բրենդային խանութներ եւ թանկարժեք նվերներ գնել: Պարզվում է՝ տիկինը արդեն սկսել է եւ նախատոնական առեւտուր է անում, ամանորյա նվերներ գնում: Նա հասցրել է անկեղծանալ անգամ ապագա պլանների մասին՝ հայտնելով ԱՄՆ-ում բժշկական կենտրոն կառուցելու մտադրության մասին:
