Բաքվից հատուկ չվերթով Հայաստան են ժամանել
Քաղաքացիական ավիացիայից պարզաբանել են, որ այսօր Բաքվից ինքնաթիռով Երեւան է ժամանել եվրոպական պատվիրակություն: Թռիչքն իրականացրել է բելգիական պետական օդանավը:Ինչպես ասել են՝ Հարավային Կովկաս ժամանող եվրակառույցների պատվիրակությունները, այդ թվում Մինսկի խմբի համանախագահները, հաճախ են Երեւանից Բաքու եւ հակառակը չարտերային թռիչքներ իրականացնում:
