3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար

Factor.am-ը գրում է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցի լրատվության վարչությունից։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։ Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։ Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։ Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։ Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։

Երևանի քաղաքապետարանից Ավինյանի աշխատասենյակի վերանորոգումը հիմնավորում են այն հանգամանքով, որ այն 2005 թվականից մինչ այս վերանորոգման չէր ենթարկվել։ «Քանի որ քաղաքապետի աշխատասենյակի պատերի ներկը երկար տարիների ընթացքում գունաթափվել էր ու ճաքճքել, այդ պատճառով առաջացել էր պատերի հարդարման և ներկման աշխատանքների կատարման անհրաժեշտություն: Դրանք կատարվեցին քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Նույն ընկերության մասնագետների կողմից նաև կատարվել են սանհանգույցի և լվացարանի պատերի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Կոսմետիկ վերանորոգման ժամանակ օգտագործված բոլոր նյութերը ընկերությունը ձեռք է բերել 2023թ. համար հայտարարված մրցույթի արդյունքում: Աշխատասենյակի մանրահատակը 2005թ. հատակի սվաղի խոնավ լինելու պատճառով ամբողջովին պոկվել էր, ինչով պայմանավորված որոշվել էր այն սվաղին ամրացնել պտուտակներով և խցաբութակներով (դյուբելներով), իսկ հետո՝ հատակը ամբողջությամբ ծածկվել էր գորգով»:

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Մակրոնը կմեկնի Իսպանիա Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց» (video) Առուշը միշտ էլ նիկոլական է եղել․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն պատմեց (video) Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը Ցույց տվեք ՀԱՊԿ-ի այլընտրանքը․ մենք էլ հարցեր ունենք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին (video) Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամուրջ» Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am