Ինչո՞ւ է թանկացել միսը
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները հետքրքրվեցին, թե ինչու են միսն ու կարագը վերջին շրջանում թանկացել, ինչի ի պատասխան նշեց, որ դա պայմանավորում է շուկայական օրենքով` շուկան է պայմանավորում գինը: Նախարարը նշեց, թե անասնագլխաքանակն այնքան չի պակասել, որ ազդեր գնի վրա: «Կա արտահանում, որը կազմել է ընդամենը 12 հազար լրացուցիչ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Չէր կարող դա ազդել մսի գնի վրա: Սակայն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ վաճառողը որոշի, որ եթե կա պահանջարկ, կարող է մսի գինը բարձրացնել: Բացի դա, 30%-ով բարձրացել է նաև խոտի գինը, ինչը կարող էր բերել մսի թանկացման 15%-ով»:
