Հայաստանը ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկով զինամթերքը ձեռք է բերել միջազգայինից ցածր գներով
Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանային ագրեսիայի, սպառնալիքի անմիջական վտանգի ժամանակ կլինի փոխօգնություն։ Հիմնական զեկուցողը՝ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն է, որը հայտարարեց, որ Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից ցածր գներով: «Ձեռք բերված զինատեսակների ծավալի և դրա դիմաց կատարված վճարումների հարաբերակցությունը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ որոշ դեպքերում՝ դրանից էլ ցածր գներով կնքել պայմանագրեր և իրականացնել մատակարարումներ»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը կավարտի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը:
