«ԻՆգո Արմենիան» արտոնյալ չէ. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ: «Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- ասաց Լ.Ալթունյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր:
