«Ռեժիմը խուճապի մեջ է». Ն. Փաշինյան
«Ռեժիմը խուճապի մեջ է ՀՀ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արձանագրում է, որ տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը, և դա ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ի աջակցությամբ և միջամտությամբ: Տանուլ ենք տվել անվտանգության փիլիսոփայությանը:Երբ ՌԴ-ն ամեն անգամ զենք է վաճառում Ադրբեջանին, ասում ենք՝ բա ի՞նչ անենք»,-«ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը : « ՌԴ-ի մատակարարած «Իսկանդերների» համար լավ ուրախացանք:Բայց հիմա էլ նույն ՌԴ-ն Թուրքիային զենք է վաճառում` C-400 ՀՕՊ համակարգեր, որոնց մոտ մեր «Իսկանդերները» խաղալիք են դառնում։ Սա է ձեր ռազմական քաղաքականության արդյունքը»,-նշեց նա: «Բա Սևրի պայմանագիր կնքած ժողովուրդը նման պայմանագրի վրա հույս կդնի՞, ուրիշի բանակի վրա այսքան հույս կդնի՞։ Դուք պատմություն չգիտեք»,զարմացած հարց ուղղեց Փաշինյանը:
