Մի քանի անգամ տեսանյութը նայել ենք, հայհոյանք չի եղել.Վահրամ Բաղդասարյան
Մհեր Սեդրակյանի հետ զրուցել եմ , նա պատմել է, որ լրագրողներին նախիր չի ասել, ընդամենը անեկդոտ է պատմել ընկերներին, այդ բառը մեջը եղել է, Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Չհարցրեցի՞ք՝ ո՞ր անեկդոտն էր պատմում Մհեր Սեդրակյանը, չէ՞ որ նա սկզբում լրագրողին հերքել էր, ասել էր՝ ականջներդ մաքրի, ես նախիր չեմ ասել,հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե հետաքրքրում է՝ կարող է Մհեր Սեդրակյանի հետ հանդիպում կազմակերպել. «Նա ասում է, որ դա լրագրողներին չի վերաբերվել, ես ավելի քան համոզված եմ, որ դա լրագրողներին չի վերաբերվել: Մի քանի անգամ տեսանյութը նայել ենք, չի եղել: Ինքն էլ պնդում է, որ հայհոյանք չի եղել»: Աստղիկ Ավագյան
