Նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հաստատեց 2023-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը:

Ծրագիրն ունի 3 բաղադրիչ. Առաջինը մասնագիտական ուսուցումն է, որից հետո առնվազն 3 ամիս պարտադիր աշխատանքի պայմանով: Երկրորդի դեպքում վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով, եւ երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա եւ աշխատանք»:

Աջակցության 1-ին ուղղություն՝

1) մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամ, եւ կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50 000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված պայմանագիրը մինչև 3 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ հատուցել շահառուին մասնագիտական ուսուցման ընթացքում տրամադրված գումարը:

Աջակցության 2-րդ ուղղություն՝

գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին3ամիսժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165 000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը կամ սոցիալական վճարը,

բ․ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը:

Աջակցության 3-րդ ուղղություն՝

մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցմանամբ ողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել՝

ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ եւ կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ:

բ․ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցումն ավարտվելուց հետո գործատուն առնվազն 6 ամիս ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր, սակայն դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները մինչև 6 ամիսը լրանալը՝ գործատուն պարտավորվում ծառայությանը վճարել հատուցում մասնագիտական ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով, ինչպես նաև վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը:

Հարկ է նշել, որ մասնագիտական ուսուցման կազմակերպման դեպքում շահառուին ուսման վարձի փոխհատուցում նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա։

Նախագծով առաջարկվում է դիտարկել շուրջ 1000 շահառուի ծրագրում ընդգրկման հարցը, որի համար կպահանջվի շուրջ 816,150.0 հազ. դրամի չափով գումար։

Մասնագիտական ուսուցման ուղղությամբ 2024 թ.-ին ծրագրում կընդգրկվի 230 շահառու, որի համար կպահանջվի 149,500.0 դրամ, աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղությամբ՝ 430-ը, որի համար կպահանջվի 277,350.0 հազ. դրամ, իսկ մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռք բերման համատեղ ուղղությամբ նախատեսվում է ընդգրկել 340 շահառու, որի պարագայում կպահանջվի 389,300.0 հազ. դրամ:

Միավոր ծրագրի արժեքը ծրագրային 3 ուղղությունների դեպքում հետևյալն է՝

մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործատուին հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 650000 դրամ,

աշխատանքային փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորման դեպքում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 645000 դրամ,

մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորման դեպքում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 1 145 000 դրամ։

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի ծախսերի ավելացում 816,150.0 հազար դրամի չափով։

 

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am