Ինչպես թքել արդարադատության երեսին
Իշխանություններն ամեն քայլափոխի է՛լ ավելի են հիմնավորում վաղուց արմատացած տեսակետը, թե Հայաստանում արդարադատությունն իսպառ բացակայում է, հատկապես քաղբանտարկյալների պարագայում: Նախորդ տարվա հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը զրկել է ցուցմունք տալու հնարավորությունից: Պատճառն էլ այն է, որ ըստ նրա՝ դատարանում նախ պետք է ցուցմունք տան վկայի կարգավիճակ ունեցող 50 ոստիկանները, որոնցից ոչ մեկն, ի դեպ, չէր ներկայացել դատարան: Եւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, որ դատավորն այսպես զրկում է իրենց պաշտպանվելու հնարավորությունից, նաեւ արհեստականորեն երկարաձգում են Ղուկասյանի՝ անազատության մեջ պահելու ժամկետները: Հայաստանյան իրականության մեջ սա, թերեւս, դարձել է սովորություն: Միայն թե, նկատենք, նման գործելաոճը հետագայում շատ թանկ է նստում հենց Հայաստանի Հանրապետության վրա. սովորաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է նման իրավիճակներում ներկայացված բողոքները՝ պարտադրելով իշխանություններին մի քանի հազար եվրո փոխհատուցում վճարել: Թերեւս նույնն էլ սպասվում է նաեւ այս դեպքում»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
