Բեկումից մեկուկես ամիս առաջ

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երեկ Երևանում բանակցություններ էր վարում ՀՀ իշխանությունների հետ: Նա կարևոր միտք է շեշտել. լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է խորացնել հարաբերությունները ԵՄ հետ: ՀՀ ԱԳ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Յոհաննես Հանը հավաստիացրել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս փաստաթուղթը՝ Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնեցված գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի հետ միասին, կխորացնեն մեր համագործակցությունը: Թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը ստորագրվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, և Հայաստանը այդ երկրներից առաջինն է, որ ավարտին է հասցրել գործընկերության առաջնահերթությունները Եվրամիության հետ: Մենք շահագրգռված ենք տեսնել, թե այս նոր համաձայնագիրը ինչպես է կյանքի կոչվելու, որովհետև սա նախագիծ է այլ հնարավոր հարաբերությունների համար: Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից», - ասել է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան: 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարեց Կրեմլի նախաձեռնած մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ դրանով իսկ անհնար դարձնելով Եվրամիության հետ նույն տարում նախատեսված ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Երևանի ու Բրյուսելի միջև նոր համաձայնագրի ստորագրման համար փաստորեն չորս տարի պահանջվեց: «Այս նոր համաձայնագիրը կցուցադրի, որ Հայաստանի համար հնարավոր է եվրասիական ինտեգրացիոն գործընթացի մաս լինել ու միաժամանակ Եվրամիության հետ հաստատել համապարփակ ու ընդլայնված հարաբերություններ: Այս ամենի հետևում հետևյալ գաղափարն է՝ այն կարող է օրինակ ծառայել ուրիշների համար՝ եթե նրանք ցանկանում են», Երևանում պարզաբանել է Հանը: Անդրադառնալով Բրյուսելի հետ ստորագրվելիք համաձայնագրին՝ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ այն կարող է հանդիսանալ Բելգիայի մայրաքաղաքում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը․ - «Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը»: Այսպես, Յոհանես Հանը շեշտում է անգամ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բեկումնային է և ԵՄ շահերից է բխում տեսնել կայուն և բարեկեցիկ Հայաստան և համոզմունք է հայտնում, որ համաձայնագիրը կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Եվրամիության միջև գործակցությունը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահն ու ԵՄ հանձնակատարը գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է: Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, այսպիսով, արձանագրում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ դեպի առաջ մեծ քայլ կկատարենք: ԵՄ-ն, փաստացի, բավարարեց Հայաստանի եվրասիական քմահաճությունը: Անգամ եվրոպացիներն են հայտարարում, որ համաձայնագիրը չի խոչընդոտում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Նոյեմբերի 24-ին ծրագրված Բրյուսելյան գագաթնաժողովից մեկուկես ամիս առաջ՝ ՀՀ և ԵՄ պաշտոնյաների հավաստիացումները հուսադրող են թվում, թեև խորքում, այդ հավաստիացումներում ավելի ու ավելի շատ անհանգստության, մտահոգության նոտաներ են նկատվում: Ինչպես երևում է, պարբերաբար միմյանց վճռականությանը չկասկածելու մեկուկես ամիսն է սա լինելու՝ մինչև բրյուսելյան գագաթնաժողովը... Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am