ԱԺ-ն մերժեց «Ելք»-ին
10 կողմ , դեմ՝79 ձայներով Ազգային ժողովը մերժեց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: Նախագծին կողմ էին միայն Ելք խմբակցության ներկա 7 պատգամավորները: Կողմ քվեարկած պատգամավորներից մեկն էլ Արտաշես Գեղամյանն էր, որը հայտարարեց, թե սխալմամբ է քվեարկել կողմ: Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, սակայն հեղինակների կողմից այն ճանաչվել էր արտահերթ և հոկտեմբերի 3-ին քննարկեց լիագումար նիստում: Նախորդ օրը քննարկված մյուս նախագծերը, այդ թվում` «Երեւանի ՏԻՄ մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխությունները, ընդունվեցին ձայների մեծամասնությամբ։
