Ինչպես է Թուրքիան ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը և նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են և հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար: Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են այն մասին, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի այդ, որոշ գաղտնի արխիվներ դեռ փակ են օտարների համար: Անցյալ ամիս թրքուհի լրագրող Ուզայ Բուլութը PhilosProject.org կայքում մի բացահայտող հոդված տեղադրեց՝ «Թուրքիան առանց գրաքննության. գրաքննության և արգելքների պատմություն» վերնագրով՝ մի քանի հարյուրամյակների անցյալ ունեցող թուրքական արխիվների և փաստաթղթերի կարգավիճակի վերաբերյալ: Բուլութը ազատ է նման գաղտնիքներ բացահայտելու հարցում, քանի որ նա այլևս չի ապրում Թուրքիայում և այժմ հաստատվել է Վաշինգտոնում: Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր և 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը: Այսօրվա հազարավոր կայքերի արգելումը շարունակությունն է Օսմանյան սուլթան Բայազիդ II- ի 1485-ի հրամանագրի, որով մահապատժի էին դատապարտվում բոլոր նրանք, ովքեր գրքեր էին տպագրում թուրքերեն կամ արաբերեն լեզուներով: Այդ արգելքը մնաց ավելի քան երկու դար, հայտնում է Բուլութը: «Այդ արգելքը պատմաբանների կողմից լայնորեն վկայակոչվում է որպես իսլամի մտավոր և գիտական փլուզման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական հեղափոխության արշալույսին»: Թուրքիայի Հանրապետությունը 1923-ից ի վեր, իր հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք, շարունակեց գրաքննության ավանդույթը՝ արգելելով «առնվազն 130 թերթ, ամսագիր և գիրք՝ ըստ Մուստաֆա Յիլմազի և Յասմին Դորենի «Գրաքննությունը հանրապետական ժամանակաշրջանում (1923-1973)» գրքի»: Բուլութի տեղեկացմամբ, Թուրքիայի երկրորդ վարչապետ Ադնան Մենդերեսը, 1950-60-ական թվականներին արգելեց 161 հրատարակություն: Վերադառնալով արխիվային գրաքննությանը, Բուլութը մեջբերել է թուրք հրեա պատմաբան Ռիֆաթ Բալիին, որը «բացատրում է մշակված կամ ոչնչացված պետական արխիվների պատմությունը իր 2014 թ. գրքում՝ «Թալանի ոչնչացման պատմությունը. տպագրված կամ գրված բառեր, մեռած տառեր, արխիվները դեն են նետել (կամ վաճառել) որպես թափոններ» ….Շատ կուսակցությունների, սենատի և մի քանի այլ կառավարական կամ ոչ կառավարական հաստատությունների արխիվներ կամ փակ են հանրային օգտագործման համար կամ այլևս գոյություն չունեն»: Ըստ Բալիի՝ «Թուրքիայում կուսակցությունների արխիվները փակվել են 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ և ուղարկվել SEKA (ցելյուլոզի և թղթի գործարաններ), որպես թղթի թափոն»: Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) արխիվն ամենակարևորն է, քանի որ այն հանրապետության հիմնադրման տարիների կուսակցությունն է: Ինչպես Բալին է գրում. «Ոմանք ասում են, որ այն [արխիվը] այրվել է, իսկ ոմանք՝ որ այն դեն է նետվել սեպտեմբերի 12-ին: Մի քանիսն էլ պնդում են, որ դրանք դեն չեն նետվել, այլ այստեղ են: Այսպիսով, այսօր դա առեղծված է: Արխիվի մեծ մասը գոյություն չունի»: Բացի այդ, Բալին տեղեկացրել է, որ «նախագահության, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Ներքին գործերի նախարարության արխիվները փակ են»: Հետաքրքիր է, Բալին գրի է առել մի տարօրինակ պատմություն, թե ինչպես են «1998 թ. Անկարայում արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել թափոններ վաճառողի մոտ: Նախարարությունը նրան վաճառել էր 15 երկաթյա չհրկիզվող պահարաններ: Հետո պարզվել է, որ նախարարությունն այդ պահարանները վաճառել էր շենքի ներսում ազատ տարածքների բացակայության պատճառով, նույնիսկ առանց նայելու, թե ինչ կար դրանց մեջ»: Բալին իր գրքում բերում է նաև կարևոր փաստաթղթերի ոչնչացման այլ օրինակներ. – «Թուրքիայի պատմության ինստիտուտի փաստաթղթերից շատերը, ներառյալ Աթաթուրքի մի նամակ, ոչնչացվել են». – «1961 թ. Սահմանադրությամբ ստեղծված Սենատի նիստերի բոլոր արձանագրությունները, որ ակտիվ էր մնացել մինչև 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը, ուղարկվել էին Ցելյուլոզի և թղթի գործարաններ (SEKA)». – «Երբ Կրոնական հարցերի (Դիյանեթ) պետական ֆինանսավորմամբ նախագահությունը 1965 թ. տեղափոխվեց մի նոր շենք, նրա ղեկավարությունն ասաց, որ «հին փաստաթղթերը չեն տեղավորվում նոր շենքի մեջ» և արխիվի փաստաթղթերից մի մասը ուղարկեց SEKA». – «Երբ 1980-ական թվականներին SEKA-ում թղթի պակաս առաջացավ, պետական կառույցներին կոչ արվեց իրենց հին թղթերն ուղարկել գործարան: Այսպիսով, շատ արխիվներ ինստիտուցիոնալ մակարդակով ոչնչացվեցին». – 2013 թ. Թուրքիայի ազգային գրադարանի հունարեն, եբրայերեն և ասորերեն լեզուներով հին գրքերը տոննաներով վաճառվեցին, պատճառաբանելով «որ չկային գրադարանավարներ, որոնք կարող էին կարդալ այդ լեզուները»: Որպես հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը եզրակացրել է. «թուրքական հասարակությունից թաքուն պահված այսքան շատ տեղեկատվության միջոցով, թուրքական քարոզչությունը ստեղծել է այնպիսի զանգվածներ, որոնք կուրորեն հետևում են ցանկացած պետական իշխանության, որոնք կորցրել են բարոյական կողմնացույցը և երբեք չեն առարկել կամ արտահայտվել, նույնիսկ երբ ականատես են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք չեն հարգում հայացքների տարբերությունը կամ այլակարծության իրավունքը, և պետք է ասել՝ որոնք առաջ են շարժվում պատմության ծայրահեղ սխալ տարբերակով»: Հաջորդ անգամ, երբ թուրքական կառավարության քարոզիչները գրեն, որ «մեր արխիվները բաց են», դուք կարող եք նրանց ուղարկել այս հոդվածի պատճենը. այնտեղ գտնվող նշանավոր թուրք լրագրող Ուզայ Բուլութի բացահայտումները կփակեն նրանց բերանները… Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am