Լաս Վեգասի հրաձիգն իր զինանոցը հավաքել էր ավելի քան 20 տարի
Associated Press- ի փոխանցմամբ, բժիշկները Լաս Վեգասում հրաձգության հետևանքով 45 տուժածների վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Daily Beast-ը հայտնում է,որ Լաս Վեգասի հրաձիգ Սթիվեն Փեդոքը կարող էր կոտորած կազմակերել դեռևս անցած ամիս: Փեդոքը սկզբում թիրախավորել է անցած հանգստյան օրերին անցակցված Life is Beautiful երաժշտական փառատոնը: Նա մի քանի բնակարան է վարձել, որոնց պատուհանները «նայել են» միջոցառման հրապարակին: Ստիվեն Փեդոքը հավաքել էր իր զինանոցն ավելի քան 20 տարի։ Ընդհանուր առմամբ հրաձգությունից հետո հայտնաբերվել է 47 միավոր զենք։ Այս մասին հայտնում են ոստիկանության աղբյուրները։ Այդ ողջ զինանոցը, ինչպես նաև փամփուշտներն ու պայթուցիկները հայտնաբերվել են նրա հյուրանոցի համարում և տանը կատարված խուզարկությունների ժամանակ։
