«Շուստրի» նախարարը. Լևոն Ալթունյանը գիտի` ինչպես կրկնակի օգուտ ստանալ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր: Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից: Ինչպես հայտնի է, «ԻնգոԱրմենիա»-ն պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»: Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
