Հայ-թուքական սահմանին հերթական սահմանախախտներն են ձերբակալվել
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանապահ ուղեկալներից մեկից ահազանգ է ստացվել պետական սահմանի պահպանության ազդանշանային համալիրից: Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 2 անհայտ անձ, որոնք ազգդանշանային համալիրի տակ անցք բացելով՝ հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ ուղղվել դեպի Արաքս գետ՝ ձկնորսություն անելու: Խուզարկության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մոտ ռետինե մակույկ է հայտնաբերվել եւ ձկնորսական տարբեր պարագաներ: Նրանք սահմանապահ գոտում գտնվելու թույլտվություն չեն ունեցել: Իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար իրավախախտներ հանձնվել են ՀՀ ոստիկանությանը: Աղբյուրը՝ Artsakhpress.am
