Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն «իրավունքի անվճար դաս» է տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկներին։ Սակայն այս պատմության մեջ ցավալին ու նույնիսկ ողբերգականն այն չէ, որ պարեկը ո՛չ տեղյակ է քաղաքացու՝ լսված լինելու իրավունքից, ո՛չ էլ «վարչական ակտը» տարբերում է «վարչական արձանագրությունից»։ Այդ չիմացությունն ի վերջո լուծվող խնդիր է։ Այս պատմության մեջ ցավալին ու նույնիսկ ողբերգականն այն է, որ պարեկներն անհաղորդ դեմքով կիրառում են «Հայաստանի Հանրապետության օրենքները» այն մարդկանց նկատմամբ, որոնց Հայաստանի Հանրապետությունը դավաճանել է, թողել է բախտի քմահաճույքին, զրկել է հող ու ջրից, տուն ու տեղից, որի հետևանքով այդ մարդիկ ներկայումս պարզապես ի զորու չեն լիարժեքորեն պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքների բոլոր պահանջները (ԱՊՊԱ պայմանագիր, և այլն): Սա իհարկե առանձին ու մեծ թեմա է, բայց էստեղ կարճ անոնս անեմ. արդյո՞ք խորհրդարանում աթոռ զբաղեցնող 71 քպ-ական ոչնչությունների գրիչով գրված օրենքներն են ավելի բարձր, թե՞ Ավոյի, Լեոնիդի, Բեկորի, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի արյամբ հաստատված օրենքները։ Գրվա՞ծը, թե՞ «չգրվածը»։ Ո՞րի հեղինակությունն եք անձամբ դու՛ք ընդունում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը