ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելուն դեմ չէ
ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը պատրա՞ստ է համագործակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե նա որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Զարմանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից այսօր խոսում են այն մարդիկ ու այն քաղաքական ուժերը, ովքեր դեմ էին նրան: Ցավում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի մասին խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին նրան դավաճան ու ինչ անուններով ասես, որ չէին պիտակավորում: Նրանք, ովքեր քննադատել են նրան ու նրա կատարած աշխատանքը, հիմա դարձել նրա պաշտպանը: Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ մենք աշխատել ենք, բայց իրանց ի՞նչ ցավնա, իրենք ուզո՞ւմ են Քոչարյանի հետ աշխատել: Մենք համագործակցել ենք, դեմ չենք եղել նրան և դեմ չենք լինի: Այն, ինչ արել է Ռոբերտ Քոչաարյանը, իրականցրել է հայտնի յոթ կետերի շրջանակում: Մենք նոր չէ, որ ներկայացրել ենք մեր յոթ կետերը և արդեն քսան տարի է, պաշտպանում ենք: Այդ տարիները վերելքի տարիներ էին: Այսօր էլ շատ լավ հարաբերություններ կունենանք, եթե նա իսկապես որոշի ակտիվ քաղաքականություն վերադառնալ: Մենք կողջունենք և կպաշպատենք դա»:
