«Արևմուտքն անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում։ Նրա կարծիքով՝ փորձեր են արվում Երևանին ներառել աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ։
«Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր մնում հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավը, տառապանքը՝ բացառապես սեփական շահերից ելնելով»,- կարծում է նա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
«Մեզ համար սա իսկապես չափազանց կարևոր է մի շարք պատճառներով՝ սա մեր ընդհանուր պատմությունն է, սա ժողովուրդների և մշակույթների փոխներթափանցումն է, սա տարածաշրջանային կայունության ծրագիրն է, նաև՝ ընդհանուր մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք, և որոնք ավելի հեշտ է լուծել միասին»,- ասել է Զախարովան։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը