Թուրքերի արցախյան ապտակն Ալիևին․ Բաքու-Անկարա սկանդալի նախաշեմին

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների քայլը սպառնում է Բաքու-Ադրբեջան նոր սկանդալի վերաճել։ Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն։Ի դեպ այցը կազմակերպել էր նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին: Դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չաքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում: Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ թուրք գործիչները նաև ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության հայտնի «սև ցուցակում»: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը APA լրատվական գործակալության հետ զրույցում «ապօրինի» է անվանել իր երկրի քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ, պնդելով, թե նման այցերը վնասում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իսկ պաշտոնական Անկարան վճռականորեն դատապարտում է այդպիսի գործողությունները: «Այդ այցը կատարած անձինք Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու լիազորություններ չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական շարժառիթներով: Մեր պաշտոնական դիրքորոշումը բոլորին է հայտնի», - հայտարարել է դեսպանը: Թուրք մտավորականների նկատմամբ Ադրբեջանում հարուցված գործի առնչությամբ էլ Օզորալը ասել է, թե դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն․ - «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին»: Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։ Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Միրզոյանը, ըստ հաղորդագրության, «ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները», «ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը»։ Թուրք մտավորականները որպես խաղաղության դեսպաններ են այցելել Լեռնային Ղարաբաղ, նրանք քաջ գիտակցել են իրենց արարքը, վստահեցնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հրավերով թուրք մտավորականները ժամանել էին նախ Հայաստան, ապա՝ Լեռնային Ղարաբաղ։ «Էն որ իրենք, որ ասենք չգիտեին դրա մասին, դա անկեղծ չի լինի, մի տեսակ շատ տկար կհնչի: Մեր ընկերները քաջ գիտակցելով են դա արել՝ որպես խաղաղության դեսպաններ», ընդգծեց Ախոյանը: Նրա խոսքով՝ թուրք մտավորականների այցը Ղարաբաղ նպատակ ուներ ծանոթացնել հայկական այդ բնակավայրին և նրանց միջոցով թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել Ղարաբաղի մասին։ «Սա տարիների համատեղ չարչարանքի, միմյանց ճանաչելու և փոխադարձ վստահության մշակույթ ձևավորելու մի դրսևորում է, որը որ արտահայտվեց այս քայլով: Ես կարող եմ ասել՝ հերոսական, իրե՛նց կողմից, շատ բան ասեց և շատ տաբուներ կոտրեց ադրբեջանա-թուրքական ճակատում», - ասաց նախկին պատգամավորը: Սեպտեմբերի 21-ին թուրք գործիչները Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել են՝ ցանկանում են, որ իրենց երկիրն առանց նախապայմանի կյանքի կոչի հայ-թուրքական արձանագրությունները։ Ախոյանը նաև պատմել էև, որ Էրոլ Քաթըրջըօղլուից բացի, մյուս թուրք ընկերները առաջին անգամ չէին Հայաստանում․ - «Ուֆուք Ուրաս՝ [Հայոց ցեղասպանության] 100-ամյա տարելիցին այն թուրք գործիչն էր հասարակական, նախ ասեմ, որ մինչև այդ միակ պատգամավորն էր «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, որ Աբդուլա Գյուլի հետ ժամանեց Հայաստան, այդուհետ 100-ամյա տարելիցին թուրքերենով ելույթ ունեցավ, հիշո՞ւմ եք, Մարզահամերգային համալիրում, և ամենակարևոր ելույթներից մեկը գնահատվեց իր ելույթը: Սայիդ Չաթինօղլուն էլի շատ ծանոթ է, քաջ հայտնի ծանոթ դեմք է, խիստ ձախակողմյան քաղաքական գործիչ Թուրքիայում, հրապարակախոս, գրող, լրագրող, որի հետ մենք 14 թվականի հունվարի 18-ին Անկարայում միջոցառում կազմակերպվեց՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցը Ցեղասպանության 100-ամյակի ընդառաջ»: Նրանք Թուրքիայում ծավալում են Հայոց ցեղասպանության ճանաչման լուրջ աշխատանք, պնդում է Ախոյանը։ «Այսօրվա սահմաններով Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացում բավականին մեծ լումա ունեն այս մարդիկ: Ապրիլի 24-ին մեծ միջոցառումներ կազմակերպելով, և, հիշո՞ւմ եք, Հրանտ Դինքից հետո այն ակցիաները, որը որ տեղի ունեցավ՝ «Մենք Հրանտ ենք», «Մենք հայ ենք», և այլն, բոլորը իրենց կազմակերպածն էր, կազմակերպիչներից մեկն էին», նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը: Ախոյանը չի կարծում, որ թուրքական իշխանությունները Ադրբեջանին կարտահանձնեն իրենց քաղաքացիներին, որոնք լայն ճանաչում ունեն հասարակական-քաղաքական դաշտում․ - «Իհարկե պրոցեսներ կլինեն որոշակի՝ հետաքննչական, կամ, ասենք․․․ չի բացառվում նաև դատական պրոցեսներ, բայց արտահանձնելու մասին այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում»: Նա վստահեցնում է, որ անկախ զարգացումներից՝ պատրաստվում է կրկին Հայաստան հրավիրել թուրք մտավորականների արդեն ընդլայնված կազմով պատվիրակություն և կրկին ուղևորվել Ղարաբաղ։ Ադրբեջանն, այսպիսով, միջազգային հետախուզում է հայտարարել թուրք քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ։ Ադրբեջանի դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում։ Հիշեցնենք, Ադրբեջանը համանման մեղադրանքներով գործ էր հարուցել Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ, որին պաշտոնական Բաքվի պահանջով Բելառուսը անցած տարեվերջին ձերբակալեց Մինսկի օդանավակայանում և ի վերջո արտահանձնեց Ադրբեջանին: Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված Լապշինը միայն շաբաթներ առաջ ազատ արձակվեց և մեկնեց Իսրայել՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալուց հետո։ Թուրք մտավորականների քայլն, անշուշտ, ապտակ է Ալիևին, որն այլ երկրների քաղաքացիների մուտքերով Արցախ տարիներ շարունակ հարստացնում է «սև ցուցակը»։ Բայց այս միջադեպը յուրահատուկ է այն առումով, որ Ադրբեջանի համար «եղբայրական Թուրքիայի» քաղաքացիներն են արհամարհել պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ու այցելել Արցախ, ավելին՝ հանդիպել Արցախի իշխանությունների հետ։ Այսինքն, այդ թուրքերը, փաստացի, Արցախը համարում են անկախ։ Նման ապտակ, վստահաբար, Ալիևը դեռ չէր ստացել Թուրքիայից, և այս հարցում, անշուշտ, ըստ արժանվույն պետք է գնահատել Արագած Ախոյանի ավանդը։ Բայց, հետաքրքրական է, թե ինչպես են ապագայում գործընթացները զարգանալու Բաքու—Անկարա դիվանագիտական հարաբերություններում։ Իրավիճակն, իսկապես բարդ է, Բաքուն Անկարայից այդ անձանց նկատմամբ կոնկրետ քայլեր է ակնկալելու։ Իսկ Անկարան մի՞թե կարտահանձնի թուրք մտավորականներին՝ բավարարելով Ալիևի քմահաճությունները․․․ Թամար Բագրատունի

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am