«Շատ անտրամաբանական բան ասացիք».բանավեճ Գորգիսյանի և Աշոտյանի միջև
Ազգային ժողովում նդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկաման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին: Արդյոք հանձնաժողովը պատրաստ է առաջիկայում կազմակերպել ուսումնասիրություն եւ ներկայացնել եզրակացություն՝ ԵՏՄ-ին անդամակցելով ինչ է Հայաստանը կորցրել եւ ինչ է շահել,հարցրեց նա: «ԵՏՄ-ից դուրս գալու հարցը մեր հանձնաժողովի օրակարգում դրված էր եւ կքննարկվեր, եթե պարոն Մարուքյանը ֆիզիկապես ներկա լիներ քննարկմանը: Երբ ԵՏՄ անդամակցության հետ է կապվում ապրիլյան պատերազմը, դա նույնքան «ուժեղ» փաստարկ է, որքան «Ելքի»՝ Ազգային ժողովում հայտնվելը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետո»,-պատասխանեց Աշոտյանը: «Շատ անտրամաբանական բան ասացիք, քանի որ ԵՏՄ-ն կապ չուներ մեր խորհրդարան մտնելու հետ»,ասաց Գորգիսյանը ,ինչին Աշոտյանը հակադարձեց. «Ինձ իրականում ճիշտ հասկացաք, ձեր մուտքը խորհրդարան մտնելու հետ ոչ մի կապ չուներ ԵՏՄ-ի հետ, որքան ապրիլյան պատերազմը՝ ԵՏՄ անդամակցության հետ կապ չուներ: Երբ բուն խնդիրը հայտնվի հանձնաժողովի նիստի ընթացքում, համապատասխան ելույթներով կամփոփվի»:
