Ես ավելի շուտ եմ իմ դիմումը ներկայացրել, քան այս աղմուկը բարձրացել է.Վարդան Ղուկասյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Երեւանում վարձով բնակարաների համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանա, ապա հետ է վերցրել դիմումը,լրագրողներին ասաց,որ ինքն ավելի շուտ է իր դիմումը ներկայացրել, քան այս աղմուկը բարձրացել է: «Դեռ սեպտեմբերի 25-ին եմ դիմումը հետ վերցրել: Չնայած ես չեմ էլ կարող որեւէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է: Հետո, ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի:Որ Ձեզ տամ, որ այդ գումարը վերցնենք , հարստանաք, ճոխանաք»,-ասաց Ղուկասյանը: «Խորհրդային Միության ժամանակից մինչեւ այսօր այն պատգամավորները, որոնք այստեղ չեն բնակվում, օրենքով ամրագրված բան են ստանում: Հիմա էդ ինչ մի կարեւոր բան է, որ խառնվել եք իրար, ձեր նպատակն ի՞նչ է, որ մարդկանց վարկաբեկեք, քարկոծեք»,-ասաց նա:
