ՀՀ ինքնիշխանությունը լուրջ հարվածներ է ստացել.Փաշինյան
Որն է խմբակցության վերջնական քաղաքական նպատակը. ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու մասին հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը : «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք առաջարկում։ Դուրս գանք ԵԱՏՄ-ից, մնանք ինքնուրույն, առանձին, միայնակ պետությու՞ն, թե ենթադրում եք, որ մեկ այլ նախապատվելի տնտեսական քաղաքական միավորի մեջ պետք է մտնենք», - հետաքրքրվեց պատգամավորը։ «Ելք»-ի նպատակը հայտարարությունների համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը պահպանելն է, որը անհնար է անել՝ մնալով ԵԱՏՄ-ի կազմում,ընդգծեց Փաշինյանը: «ԵԱՏՄ-ի անդամակցությամբ և նրա շուրջ տեղի ունեցած պրոցեսների համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը լուրջ հարվածներ է ստացել, և այդ պրոցեսները շարունակվելու են՝ իքս պահից մեզ համար դառնալով անվերահսկելի, եթե արդեն իսկ չեն դարձել:«Ելք»- ը կարևորում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանող հակակշիռ է », - նշեց Փաշինյանը։
