Հովիկ Աբրահամյանի զարմիկը չի առաջադրվելու
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը` խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին հայտարարեց.«Մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա դիրքորոշում հայտնելու: Այս պահին դիրքորոշում չունեմ: Դաշինքը քննարկում է, ձեզ դաշինքից կհայտնեն: Իմ եղբայրը` Գագիկ Պողոսյանը, երբևէ չի էլ ցանկացել, երբեք իր անունը չի շահարկվել, ես չգիտեմ, թե որտեղից այդ ինֆորմացիան, որ կարող է առաջադրվել: Ինքը ցանկություն չի ունեցել, ինքն այլ աշխատանքի է անցնելու»: «Ծառուկյան» դաշինքը դիրքերը չի՞ զիջելու Արտաշատում,հարց ուղղեցին լրագրողները : Հիմա դաշինքի անունից ոչինչի չեմ կարող ասել, որովհետև քննարկումներ են ընթանում, մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա առաջադրվելու, և մինչ այդ օրը հստակ կլինի,պատասխանեց նա: Կ.Պողոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, թե հնարավո՞ր է իրենք պաշտպանեն ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանին. «Այդ մասին մի քիչ ավելի ուշ կիմանաք»:
