Անկարայում հոկտեմբերին արգելվել են բոլոր հավաքներն ու ցույցերը
Թուրքական Diken պարբերականը հայտնում է,որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել հոկտեմբերի ամսվա ընթացքում քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն արգելելու մասին: Հետախուզական տվյալներ ունենք այն մասին, թե քաղաքի տարբեր հատվածներում նախատեսվում են հացադուլներ և նստացույցեր իրականացնել՝ ի պաշտպանություն կալանավորված ուսուցիչներ Նուրիյե Գյուլմենի և Սեմիհ Օզաքչայի, ովքեր մի քանի ամիս է հացադուլի մեջ են,ասված է նահանգապետարանի հայտարարության մեջ : Անկարայի իշխանությունները որոշումը պայմանավորել են նրանով, որ նման արարքները կմեծացնեն մարդաշատ վայրերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գործողություն իրականացնելու հավանականությունը, հասարակության ներսում անհանգստություններ կառաջացնեն՝ սպառնալով հասարակության անվտանգությանը:
