ՍԴ-ն կարճել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի գործը

ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը: Տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը և Նարինե Պողոսյանը ՍԴ ներկայացրած դիմումով խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածն այնքանով, որքանով զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը) հոդվածներին հակասող և անվավեր: Ըստ դիմողների, Քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին որոշման՝ վերադասության կարգով բողոքարկման արգելքը կամ նման իրավական հնարավորության չտրամադրումը շահագրգիռ կողմին զրկում է դատարանի մատչելիության, գործի արդար դատաքննության իրավունքից: Սահմանադրական դատարանը նշում է, որ ըստ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման, ՍԴ անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: ՍԴ-ն փաստում է, որ դիմողները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի բողոքարկման շրջանակներում բողոքարկել են նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունիսի 30-ի որոշումը: Դրա արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ անդրադարձել է նաև նշված որոշման հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, կատարելով այն, ինչին կարող էր ուղղված լինել դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալվող որոշման իրավական հետևանքից բխող և ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացակարգը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացված ենթադրյալ խախտված իրավունքների՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումը: ՍԴ-ն ընդգծում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21, 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4 և մի շարք այլ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «… բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը դեռևս հունիսին որոշում էր կայացրել քննության ընդունել հիշյալ անհատական դիմումի գործը, այն ժամանակ գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ ազգային ժողովը և գործի քննությունն, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր սկսել այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին՝ գրավոր ընթացակարգով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am