Պտղունքում աշակերտներն «էքստրեմալ» պայմաններում են սովորում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի շարունակ պետությունը խաբում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչներին: Համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 4–րդ կարգի վթարային է, վերանորոգման ենթակա չէ: Մարզպետարանից գրեթե ամեն տարի խոստանում են Պտղունքում նոր դպրոց կառուցել, տարիներն այդպես էլ միմյանց հետեւից գլորվում են, նոր դպրոցի կառուցման հիմնաքարերը համայնքում այդպես էլ չեն գցվում: Վերջին անգամ այս տարի օգոստոս ամսին հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամյանը տեղեկացրել է, որ Պտղունքում դպրոց է կառուցվելու: «Կոնկրետ օր, տեղ, ժամանակ չասեց: Ուղղակի ասեց, որ Արմավիրի մարզի Պտղունք համայնքում անպայման նոր դպրոցական շենք է կառուցվելու: Ամեն տարի էլ նույն նախադասությունն ասվել է, բայց սայլը տեղից չի շարժվում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը: Դպրոցը վաղուց պաշտոնապես հայտարարվել է 4–րդ կարգի վթարային, քանդման ենթակա։ Այս դպրոցի շենքում սովորելը երեխաների կյանքի ու առողջության համար վտանգավոր է։ Պտղունքի Տիգրան Մեծի անունը կրող դպրոցն ամբողջովին քարուքանդ վիճակում է։ Տանիքից կաթում է, առաստաղն ու պատերը խոնավությունից փուլ են գալիս, իսկ պատուհանները ջարդուխուրդ եղած են։ 250 աշակերտների համար նախատեսված դպրոցի շինարարության նախագիծը կազմված էր, այն թղթից այդպես էլ շինհրապարակ չհասավ: «Չկա ջուր, զուգարան, ջեռուցում։ Չէ, զուգարան կա, բայց դժվար է զուգարան համարել: Այն շենքից դուրս է, փոսով, հին զուգարան է»,– նեղսրտեցին պտղունքցիները: Այսօր 116 աշակերտ կիսաքանդ դպրոցում է սովորում, 102 աշակերտ էլ դպրոցի պայմանների պատճառով հարեւան համայնքների դպրոցներ են հաճախում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am