Զապորոժիեում կրակել են Հայերի միության ղեկավարի վրա
Forpost պարբերականը` հղում անելով Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանին հայտնում է,որ Զապորոժիեում հոկտեմբերի 2-ին Շևչենկոյի ճեմուղում մահափորձ են կատարել հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի վրա։ Այս մասին հայտնում է ։ Հայկական համայնքի ղեկավարի ուղղությամբ կրակել են Միության շենքի մոտ։ Կրակելու պահին իջել է ավտոմեքենայից, նրա դիմաց կանգնել է անվտանգության աշխատակիցը և հրազենային վնասվածք ստացել որովայնի շրջանում։ Տղամարդը գտնվում է քաղաքային հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։Սարգսյանն ինքը չի տուժել։ «Մենք չգիտենք` հարձակումն ինչի հետ է կապված։ Մեր կազմակերպության անդամները որևէ անօրինական գործունեությամբ չեն զբաղվում։ Հավանաբար մենք ինչ-որ մեկին խանգարում ենք քաղաքում», — ասել է Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը։
