« Սա ի՞նչ էր, նպաստել գլխացավանք հարցերի թեմայի փակմանը...»

Երբ հետևում էի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին , զարմացա, երբ քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության ցուցակում հայկական ազգանուն տեսա: Զարմանալի էր, որ ազգանունը վերջանում էր ՅԱՆ-ով, ոչ թե օղլի-ով: Դե սովորության համաձայն Թուրքիայում ապրող Հայերը յան-ը հանում են: Այդ ժամանակից սկսած սկսեցի ուսումնասիրել Գարո Փայլյան անձի գործունեությունն ու քայլերը: Նա խորհրդարանում աչքի էր ընկնում սուր ելույթներով, բայց միայն խորհրդարանում, նա գրեթե ելույթ չէր ունեցել նախընտրական ոչ մի հավաքի ժամանակ, իսկ եթե մեկ - երկու ելույթ եղել է, ապա զուտ ճանաչողական ելույթ: Իսկ խորհրդարանում, ամբիոնից նրա ելույթները կարելի է համարել սենսացիա թուրքական խորհրդարանի համար: Հատկանշական է, որ այս ելույթների համար նա ոչ մի նկատողություն, պատասխանատվություն չի ստացել, բացառությամբ մեկ անգամ խորհրդարանում ծեծկռտուքի: Իսկ իր կուսակից ընկերները նմանատիպ ելույթների համար զրկվեցին անձեռմխելիությունից, անգամ որոշները ձերբակալվեցին, իսկ գրեթե իր բոլոր կուսակից պատգամավոր ընկերներին արգելվեց երկրից դուրս գալ:  Գարո Փայլյանի խորհրդարանում հանրահայտ ելույթից հետո, երբ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, խորհրդարանը ընդունեց որոշում , որ խորհրդարանում այլևս չեն խոսի Հայոց ցեղասպանության մասին: Մեկ այլ ելույթից հետո, երբ խոսեց մեծ Քրդստանի մասին, խորհրդարանը կրկին ընդունեց որոշում, որով արգելվում է խորհրդարանում խոսել Քրդստանից ու հնչեցնել այդ բառը... Սա ի՞նչ էր, նպաստել գլխացավանք հարցերի թեմայի փակմանը... Գարո Փայլյանին բազմաթիվ անգամներ հարց են հղել Հայոց ցեղասպանության մասին, նրա պատասխանը հետևյալն է. «Թուրքիան երբ դառնա ժողովրդավար պետություն, այն ժամանակ կարելի է խոսել դրա մասին»: Այսինքն նա իրեն ապահովագրեց նաև այս հարցում , այսինքն նա Թուրքիան տեսնում է ոչ թե կործանված, այլ զարգացած: Բազմաթիվ հարցազրույցներում ասում է. « Այստեղ ապրել են թուրքեր, քրդեր, հայեր, ասորիներ , նրանք ապրել են իրար կողքի, եղբայրաբար, սակայն օսմանյան կայսրությունը խախտեց այդ եղբայրությունը...» Այստեղ ևս նա անուղղակիորեն փաստում է, որ այն տարածքը, որը մենք համարում ենք Արևմտյան Հայաստան , դա Օսմանյան կայսրություն է եղել, որի իրավահաջորդ են համարում Թուրքիային:  Իսկ եթե ավելի խորանաք հայազգի պատգամավորի հարցազրույցների ու ելույթների մեջ, ապա դուք բացի Հայոց ցեղասպանություն բառից այն կողմ ոչինչ չեք տեսնի ու լսի, ասել է թե ոչ մի խոսք հողերի պատկանելիության մասին, հայկական տարածքների մասին... Եվ վերջում ավելացնեմ, որ թուրքերը շատ լավ գիտեն, որ մենք հակակրանք ունենք այն հայերի նկատմամբ, որոնց ազգանունը օղլու-ով է վերջանում, դրանց շատ դժվար, կամ ընդհանրապես չենք ընդունում, իսկ պատահականությու՞ն էր արդյոք յան-ով վերջացող ազգանունով հայի հայտնվելը խորհրդարաում , այն էլ մեր գոնե որոշ չափով աջակցություն վայելող քրդամետ կուսակցության ցուցակով: Մի քիչ շատ չե՞նք հերոսացնում մարդկանց...  Կարեն Հովհաննիսյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am