Ոստիկանների կողմից մի փոքր բիրտ ուժ եմ տեսնում. Վալերի Օսիպյանը Կատալոնիայի դեպքերի մասին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Կատալոնիայում ընթացող անկախության հանրաքվեի քվեարկության ժամանակ բախումներ տեղի ունեցան կատալոնացիների եւ Իսպանիայի ոստիկանության միջեւ: Իսպանական ոստիկանությունը բռնություն կիրառեց հանրաքվեին մասնակցող քաղաքացիների հանդեպ, ովքեր հավաքված էին ընտրատեղամասերի մոտ: Հրապարակված տեսանյութերից երեւում է, թե ինչպես են ոստիկանները նրանց մազերից քաշելով, մահակներով ծեծի ենթարկելով դուրս բերում ընտրատեղամասերից, հարվածելով գցում գետնին, առգրավվում քվեատուփերն ու ցանկացած իր, ինչը կապ ունի քվեարկության հետ: Նրանք ընտրատեղամաս են մտել կացիններով դռները ջարդելով, ապա ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Հրապարկված նախնական արդյունքների համաձայն՝ իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, Կատալոնիայի իշխանությունների տվյալներով, ավելի քան 800 մարդ է տուժել: Իսպանիայի ոստիկանների գործողությունները մեծ ուշադրության արժանացան հայկական սոցցանցերում. մարդիկ դրանք համեմատում են թուրք ոստիկանների գործողությունների հետ՝ շեշտելով դրանց վայրագությունը: Մի մասն էլ իսպանացի ոստիկանների գործողությունները համեմատում էր ՀՀ ոստիկանության՝ Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների հետ, չմոռանալով հիշել նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորը՝ Լեռնիկ Երանոսյանին, որը Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների վրա: Այս թեմայի շուրջ թերթի մի քանի հարցերին պատասխանել է Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: – Պարոն Օսիպյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր իսպանացի գործընկերների գործողությունները: Ինչքանո՞վ էին, ըստ ձեզ, իրավաչափ: – Ճիշտ է տեսանյութերը դիտել եմ, հետեւում եմ, սակայն ես չեմ տեսնում խորությունը, թե ինչ է այնտեղ կատարվում, բայց ամեն դեպքում, անկեղծ ասած՝ կարելի էր ավելի նուրբ մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանների կողմից մի փոքր բիրտ ուժ եմ տեսնում: Կարելի էր էլ ավելի բանակցային, մեկ այլ մարտավարությամբ մոտենալ քաղաքացիների կրքերը հանգստացնելու, ցուցարարներին կարգի հրավիրելու համար, ոչ թե այսպես: Բաներ կար, որ ինձ դուր չեկավ, մասնավորապես՝ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ: – Ասացիք բանակցությունների միջոցով: Կատալոնիայի տեսանյութերի ֆոնին ՀՀ ոստիկանության աշխատակիցները համացանցում պտտում էին 2015 թվականի Բաղրամյանում արված այն տեսանյութը, որտեղ ոստիկանները պարելով բողոքի ցույց են ցրում: Այսպե՞ս նկատի ունեք: – Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի: Անկախ նրանից, ինչ էլ ուզում է լինի, մենք նման քայլի չենք դիմի, հավաստիացնում եմ ձեզ: Թե հիմա պարելով կլինի, թե քայլելով կլինի, դա չգիտենք: Պետք է լինի օրենքի սահմաններում եւ չպետք է դրանցից տուժեն մեր քաղաքացիները: – Ո՞ր իրավիճակներում ՀՀ ոստիկանությունը կդիմի նման գործողությունների: – Կախված իրավիճակից մենք կգործենք բացառապես օրենքի սահմաններում, եւ վստահեցնում եմ ձեզ անկախ ստեղծված իրավիճակից մենք երբեւիցե բիրտ ուժ չենք կիրառի մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ ուժ էլ կիրառվում է՝ դա արվում է օրենքի սահմաններում: – 2016 թվականի հուլիսի 30-ին Սարի թաղում ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ չկիրառվե՞ց: – Սարի թաղի մասով դատաքննություն է ընթանում, թող ընթացքում պարզվի, եթե կա մի ոստիկան, որ գերազանցում է իր լիազորությունները, խնդիր չկա: Եթե ես եմ, թեպետ ես Սարի թաղում չեմ եղել, գերազանցել իմ լիազորությունները, պարտավոր եմ պատասխանատվություն կրել: – Քանի որ դիտել եք երեկ Կատալոնիայում տեղի ունեցած բախումների տեսանյութերը, կարո՞ղ եք ասել՝ ՀՀ ոստիկաննե՞րն են ավելի լավ ցույց ցրում, թե՞ իսպանացի ոստիկանները: – Գիտեք ինչ, ես փորձի փոխանակմամբ եղել եմ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, եւ մեր ոստիկանությունը, հավաստիացնում եմ ձեզ, չի զիջում ոչ մի բանով որեւէ մի ոստիկանից, թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ իրենց մարդասիրությամբ: Ընդհակառակը՝ տեղեր կան, որ մենք բարձունքում ենք գտնվում: Կարող է մենք տեխնիկապես զիջենք այլ երկրների, բայց ոչ մեր գիտելիքներով, մեր գաղափարով…Մենք ժամանակին էլ ենք թույլ տվել սխալներ, բայց կրկնում եմ, մենք փորձում ենք այդ ամենը վերացնել, եւ երբևիցե թույլ չտալ, այն ինչ ունեցել ենք նախկինում:   Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am