Ձեր Սերժ Սարգսյանի հետ միասին այսպիսով լուսաճաճանչափայլ քայլերով քայլում եք դեպի ժողովրդավարությո՞ւն.Փաշինյան

ԱԺ հերթական նիստին այսօր «Երեւանի ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի` 2-րդ ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, անդրադառնալով հնչած ելույթներին, իր զարմանքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորների այն խոսքերի վերաբերյալ, թե ընդդիմությանը բազմաթիվ լիազորություններ է տրված, ու հիմա` այդ նախագծի հետ կապված, պարտադիր չէ, որ ընդդիմությունը անցկացնի իր առաջարկը: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր համար զավեշտալի է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասում է, թե 1/3-րդ-ով հնարավոր է նիստ անել։ «Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ Հանրապետական մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել եք ասում եք՝ մեկ-երկու անդամ ունեցող խմբակցությունը ո՞նց կարող է հանրաքվե նախաձեռնել։ Էդ Ընտրական օրենսգիրքը դուք եք մշակել, ընդունել, ընենց անեիք, որ էդ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ», - դիմելով Թորոսյանին ու մեծամասնությանը՝ հայտարարեց Փաշինյանը։ «Բնականոն ընթացքի մասին ձեր պատկերացումը ո՞րն ա, որ հարցեր կա՞ն՝ չկան, դեմ կա՞, չկա։ Կողմ՝ բոլորը, միաձայն։ Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենանցը, էս ա՞ ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը։ Եթե էս ա, ճիշտ ճանապարհ եք ընտրել՝ խմբակցությանը զրկեք ձայնի իրավունքից, պատգամավորին զրկեք իրավունքից, ավագանու անդամին զրկեք իրավունքից։ Վերջում էլ ասեք, որ Երևանի ավագանի ու Ազգային ժողով մուտք ունենալը ցույց է տալիս, որ  Ձեր Սերժ Սարգսյանի հետ միասին այսպիսով լուսաճաճանչափայլ քայլերով քայլում եք դեպի ժողովրդավարությո՞ւն։ Ձե՞ռ եք առնում»,- հայտարարեց Փաշինյանը։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am