Քաղաքացին դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանն ու հաղթել

2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ին դրա դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Հայցով հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ ՃՈ աշխատակիցները տուգանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմքում որևէ ապացույց չեն դրել, իսկ ապացույցի բացակայության դեպքում այդ որոշումն անվավեր է: ՀՀ Վարչական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցադիմումը, 2017 թ. հուլիսի 25-ին կայացրել է այն բավարարելու մասին որոշում: Իր վճռով Դատարանն արձանագրել է, որ «որպես իրավախախտման փաստի հաստատմանն ուղղված ապացույց դատարանին է ներկայացվել միայն իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, որն ինքնին դեռ բավարար չէ հայցվորին վերագրվող արարքի իրողություն լինելու հանգամանքը հաստատված համարելու համար»: Եվ հավելել է, որ Ճանապարհային ոստիկանությունը, կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել դրանց առկայութունը, մասնավորապես` Արայիկ Զալյանի կողմից թույլատրելի արագությունը 7 կմ/ժ-ով գերազանցելու փաստը: Այս հիմնավորմամբ Դատարանն անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտը` Ճանապարահային ոստիկանության վրա դնելով 4000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը: ՀՔԱՎԳ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am