Ոչ մի ռաբիսություն, ցուցադրական բան, այլ՝ համեստ, ճաշակով. մանրամասներ՝ Լևոն Արոնյանի պսակադրությունից

«Հրապարակ»-ը գրել է. «Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի քավորությամբ կայացել է շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքը։ Հիշեցնենք՝ հարսնացուն ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոլին է։ Հարսանիքը կազմակերպվել է հայկական ավանդույթներով, երգչուհի Սոնա Շահգելդյանի «Հարսի շոր» երգի ներքո։ Խնջույքը «Ռեդիսոն բլյու» ռեստորանային համալիրում է եղել, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։ Հյուրերի կազմում շատ չեն եղել պաշտոնյաները, բայց մեծ թվով դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, արտասահմանցի հյուրեր են եղել՝ Ավստրալիայից մինչև ԱՄՆ։ Պաշտոնյաներից ներկա են եղել Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Խնջույքը վարել է Ավետ Բարսեղյանը, ոչ մի ռեստորանային երգիչ կամ շոու բիզնեսի աստղ ներկա չի եղել։ «Արևիկ» երգչախումբը երգ է ներկայացրել շախմատի և Արոնյանի մասին, Լևոն Արոնյանը և Ռիտա Սարգսյանը միասին երգել են Երևանին նվիրված երգ՝ «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել...»։ Այդ տեսանյութը քննարկվում էր համացանցում։ Մեկի փոխարեն 2 տորթ է եղել՝ հարսանեկան և շախմատի տեսքով, որի խաղաքարերը շոկոլադե «կեքս-ֆիգուրներ» են եղել։ Դրանց շուրջ շախմատային պարտիա է կայացել՝ խաղացել են քավոր-հարս և փեսա-քավորկին ֆորմատով։ Հարսն ասմունքել է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», պարել ուզունդարա։ Հարսանիքի տարոսիկները գինու շշի տեսքով են եղել, վրան՝ նորապսակների նկարները, ճաշացանկը՝ երկու լեզվով»։ «Ոչ մի ռաբիսություն, ոչ մի ցուցադրական բան, համեստ, գեղեցիկ, ճաշակով և շատ բարձր մակարդակով», - պատմել է հյուրերից մեկը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am