Մինչև աշխարհի ադեկվատ մարդիկ չհասկանան, թե որն է չարիքի ընդհանուր արմատը, այդ դեպքերը շարունակվելու են

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում կատարվում են ցավալի իրադարձություններ` անիմաստ զանգվածային սպանդ, ահաբեկչություններ, դանակահարություններ, ոստիկանության հարձակումներ ինքնուրույն ապրելու ցանկություն ունեցող ժողովրդի վրա: Գուցե տարօրինակ թվա, բայց իմ տպավորությամբ, դրանք ինչ-որ ձեւով փոխկապակցված են: Ավելին` ես կարծում եմ, որ մինչեւ աշխարհի ադեկվատ մարդիկ չհասկանան, թե որն է չարիքի ընդհանուր արմատը, այդ դեպքերը շարունակվելու են, բազմապատկվելու, հազարապատկվելու: Բայց փնտրել այդ արմատները դավադրության տեսությունների մեջ` մասոնների, Սորոսի, ռուսների, ամերիկացիների, Արեւմուտքի, իսլամի կամ զանազան «ուժային կենտրոնների» մեջ, նշանակում է՝ ոչ միայն գնալ սխալ ուղղությամբ, այլեւ անուղղակի ձեւով մեծացնել չարիքի մասշտաբները: Արմատը մեր, մոլորակի բոլոր մարդկանց մեջ է: Ավելի ճիշտ` մեր հոգու «ստվերոտ» կողմերի մեջ: Եթե կարճ ասենք` մեր ստվերոտ կողմը անհանդուրժողականությունն է: Բոլորս ինչ-որ մի բանի հավատում ենք, ինչ-որ նպատակներ, նախասիրություններ եւ ծրագրեր ունենք՝ դա նորմալ է, առանց դրանց ապրել հնարավոր չէ: Աննորմալ է, երբ մենք դրանց չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս, բացարձակացնում, իդեալականացնում ենք դրանք: Այստեղից է ճանապարհ բացվում դեպի անհանդուրժողականություն, իսկ երբեմն՝ նաեւ մոլեռանդություն: Որովհետեւ երբ մենք որեւէ բան, նույնիսկ սկզբունքորեն շատ լավ, շատ ճիշտ բան բացարձակ ենք դարձնում, մենք «այդ մասով» կտրվում ենք աշխարհից եւ կարողանում ենք նորմալ շփվել բացառապես այն մարդկանց հետ, որոնք 100 տոկոսով կիսում են մեր այդ՝ սեւեռուն դարձած գաղափարը: (Քանի որ բնության մեջ այդպիսի մարդիկ գրեթե չկան, ծայրահեղ դեպքում դա բերում է բացարձակ միայնության, իսկ այս վիճակից մոլագար, սերիական մարդասպան կամ «հրձիգ» դառնալը մեկ քայլ է): Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am