ԱՄՆ-ում պատրաստվում են «սուպեր երեքշաբթի» օրվան

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի համար առանձնակի կարևոր են աֆրո-ամերիկացիների ձայները, որոնք Հարավային Քարոլինա նահանգում բնակչության մեծ տոկոսն են կազմում. «Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», – ասել է Քլինթոնը: Նրա մրցակից Բերնի Սենդերսը նույնպես փորձում է շահել սևամորթների ձայները՝ հայտնի դերասան Դենի Գլովերի միջոցով: Սենդերսը ավելի կենտրոնացած է գալիք այսպես կոչված «Սուպեր երեքշաբթի» օրվա մրցակցության վրա, հատկապես՝ Միսուրիում և Օկլահոմայում: «Մենք մեծ տեղ ենք զբաղեցրել քաղաքական, լրատվական դաշտում և մեր հաղթանակի պահը օրավուր աճում է», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Բերնի Սենդերսը։ Բոլոր կուսակցությունների մրցակիցները կենտրոնացած են «Սուպեր երեքշաբթի» օրվա վրա, երբ հարյուրավոր ընտրիչների ձայները նժարին են դրված լինելու: Հանրապետական ընտրապայքարի առաջատար Դոնալդ Թրամփը, ըստ հարցումների, գլխավորելու է ընտրապայքարը նաև «Սուպեր երեքշաբթի» օրը՝ նախնական ընտրությունների մեջ ընդգրկված 12 նահանգներից շատերում: «Մենք շահեցինք ավետարանականների ձայները, երիտասարդների, տարեցների, բարձր կրթություն ստացած ու քիչ կրթված մարդկանց ձայները և ես սիրում եմ նրանց», – ասել է Թրամփը: Սենատոր Մարկո Ռուբիոն Թրամփի հիմնական ախոյանն է: Սակայն Ռուբիոն դեռ շարունակում է մրցել Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզի հետ, ով երրորդն էր Նևադայում: «Սուպեր երեքշաբթի» օրը մրցարշավին մասնակցելու է նաև Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը և թոշակի անցած նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը։ Երկուս էլ նշանակալիորեն հետ են մնում Թրամփից:  

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am