Մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է ԼՂ-ում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ պաշտպանության բանակում արձանագրված մահացությունների վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքում ներկայացված են 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 46 դեպք: Նրանցից 29-ը ժամկետային զինծառայողներ են եղել: 44 դեպքի վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն, 2 դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն լրատվամիջոցներով: Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում: Ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության հրապարակումների՝ 38 մահացության դեպքով հարուցվել են քրեական գործեր: Նրանցից ժամկետային զինծառայող Վարդան Մելքոնյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել արձանագրված դեպքերից 21-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 28 դեպքի համեմատ՝ 2017-ի առաջին 9 ամիսներին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը նվազել է: Սպանության, ինքնասպանության և դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերի թիվը ևս նվազել է, փոխարենը զգալիորեն աճել է առողջական պատճառներով մահացությունների թիվը. նախորդ տարվա նույն ժամնակահատվածում արձանագրվել է 1 դեպք, իսկ 2017-ի սեպտեմբեր-հունվար ամիսներին՝ 4 դեպք: Ընդհանուր առմամբ՝ 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի անգամ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով: Վիճակագրական այլ տվյալներ և դեպքերի մանրամասն նկարագրությունները ներկայացված են ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am