«Դուրս եկա՝ բոլորիդ պատժելու եմ». օֆշորի գործով դատ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի» գործով դատավարությունը:Մեղադրող դատախազը միջնորդել էր Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարի ազատազրկման:Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, թե բիզնեսով զբաղվելը փողեր լվանալ չէ: Ամբաստանյալը պահանջեց, որ դատարանն իրեն ազատ արձակի: Իսկ տուժող Փայլակ Հայրապետյանի դժգոհությանը պատասխանեց. «Դուրս եկա՝ բոլորիդ պատժելու եմ ինձ այս վիճակին գցելու համար»: Դատավորը միջամտեց. «Գողական ռազբորկաներին վերջ տվեք»: Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց դատավճիռը: Աշոտ Սուքիասյանը մեղավոր ճանաչվեց մեղսագրված արարքների համար ու դատապարտվեց 16 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում էր փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար:
