Եվ կրկին կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում այս պահին ընդգրկված է շուրջ 180 հազար մասնակից: Քաղաքացիներին տրվեց ժամանակ՝ զգալու, թե որքանով է այդ համակարգը լուծելու իրենց վաղվա կենսաթոշակի հարցը:Կենսաթոշակի մասին մտածելը քաղաքացիներին հատուկ չէ: Նրանք ավելի կարճ ժամանակահատվածի համար են մտահոգված, և աշխարհի ցանկացած երկրում սա բարդացնում է թոշակի ռեֆորմերը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Օրենսդրական փոփոխությունները հստակ երաշխիքներ են տալիս, որ հետագայում այդ գումարը կվերադառնա թոշակառուին:Եթե նայենք 2014 թվականից հետո, 3 տարվա արդյունքներով այդ գումարները 32 տոկոսով ավելացել են: Այն միջոցները, որոնք քաղաքացու սեփականություն են համարվում և ներդրված են համապատասխան գործիքակազմում, դրանց հետվերադարձը օրենքով երաշխավորված է», - եզրափակեց խոսքը նա:
