Ուորլիքը՝ ԼՂ հակամարտության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Խոջալուի դեպքերի առնչությամբ Trend-ի հետ զրույցում իր վիշտն է արտահայտել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի հետ։ Նրա խոսքով՝ այդ հակամարտությունը մարդկային կյանքեր է խլում նաև այսօր, և դա պետք է ստիպի Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին՝ կենտրոնանալու դրա խաղաղ կարգավորման վրա։ «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ես պատրաստ եմ աշխատել Ֆրանսիայի և Ռուսաստանի իմ գործընկերների, այլ կողմերի հետ՝ կարգավորման հասնելու համար։ Այժմ խաղաղության ժամանակն է»,- նշել է Ուորլիքը։
