ԶՈւ առաջնային խնդիրը շարունակում է մնալ մարտունակության բարձրացումը. Պաշտպանության նախարար
«Տարին բավականին հաջող էր մեր զինուժի սպառազինության հագեցման տեսակետից և առաջիկա ամիսներին մենք ակտիվ շարունակելու ենք այդ աշխատանքը և՛ Ռուսաստանից ստացած վարկային ծրագրի շրջանակներում և՛ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր էլ ունի տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև շուկայում չունեն իրենց անալոգները․«Մեր նպատակներից է՝ ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը»։ «Կարևորագույնը «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր», - ասաց Վ. Սարգսյանը։ «Պայմանները, որ կան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ», - ասաց Վիգեն Սարգսյանը։ «Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ:Դրանք են սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծաայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
