Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱԱԾ վարչական շենքում

ԱԱԾ նախին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Գ.Հակոբյանը կյանքից հեռացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ծանր հիվանդությունից հետո: Գ.Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը: Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչև ստորաբաժանման ղեկավար: 2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: 2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: Աշխատանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Գորիկ Հակոբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգևների: «Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր է: Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, ինչպես նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի», «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով: Գ.Հակոբյանի ղեկավարությամբ ձևավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am