«Քրդերի անկախացումն անհնար է». վերլուծաբաններ/տեսանյութ/

Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Չեմ տեսնում, թե ինչպես նման բան կարող է տեղի ունենալ: Առանց տարածաշրջանային ուժերից գոնե մեկի աջակցության դա անհնար է», – ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դենիս Նաթալիի կարծիքով, Իրաքի քրդերի կողմից անցկացված հանրաքվեն իրականում բացասական դեր խաղաց՝ քրդերի դեմ միավորելով Իրաքի շիա եւ սունի համայնքներին, որոնք դեմ են երկրի պառակտմանը: «Ավելին, այս հանրաքվեն թուլացրեց քրդական շրջանի նկատմամբ ստեղծված միջազգային բարյացակամ վերաբերմունքը»: Ջոնս Հոփքինզի համալսարանի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի վերլուծաբան Դենիել Սերվերը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ քրդերն անկախություն ցանկանալու իրական պատճառներ ունեն. «Նույն Թուրքիայում քրդերի ճնշումները Իրաքի Քրդստանի ներսում ապրող մարդկանց առիթ է տալիս ասելու, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդերի հետ պատշաճ չի վարվում»: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, հանրաքվե անցկացնելը բավարար չէ անկախություն ստանալու համար. «Անկախություն չեն ստանում այն հռչակելով, հակառակ դեպքում, ցանկացած մեկը կարող էր դա անել»: Անկախություն հռչակած շրջանների մեծ մասը տապալվում է, իսկ մյուս մասը պատերազմի ներգրավվում, նշում է Սերվերը. «Իրաքի քրդերը եթե նույնիսկ անկախանան, ծով չեն ունենալու, իսկ նրանց անհրաժեշտ է լինելու մեծ քանակության նավթ եւ գազ վաճառել: Սակայն, հարեւանները նրանց չեն ցանկանում թույլ տալ դա անել»: Այսպիսով, եթե Քրդստանի սահմանակից երկրներից գոնե որեւէ մեկը չփոխի իր բացասական դիրքորոշումը քրդերի անկախացման վերաբերյալ, իսկ դրա հեռանկարները մոտ ապագայում չեն երեւում, քրդերի անկախ պետությունը պատրանք կմնա, նշում են վերլուծաբանները:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am