Մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը սկանդալային ձայնագրությունները կհրապարակի դատարանում
Aravot.am-ը գրում է. Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը պնդում է, որ եղբորորդին ստում է, որ ինքը եղբոր թաղման օրը գողացել է նրանց տան, գույքի փաստաթղթերն ու հարսի ոսկե թեւնոցը: Արամ Սիմոնյանը պատմում է, որ եղբոր մահից հետո ՌԴ-ից եկել է եղբոր թաղման արարողությունը կատարելու. « Տան դուռը, որ փակել էին, բանալին տվել էին հորեղբորս տղային, երկու ամիս է անցել, երկու ամիս հետո նո՞ր են հիշում, որ այնտեղից բան է պակասել: Ինձ համար տղայիս առողջությունն ավելի կարեւոր է, դրա համար ես թաղման արարողությունից հետո հեռացա՝ ինձ հետ տանելով եղբորս արյունոտ համակարգիչը»: Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ այդ համակարգչում շատ կարեւոր ու սկանդալային ձայնագրություններ կան, որոնք իր եղբայրն է կատարել կենդանության օրոք: Սիմոնյանը որոշել է հրապարակել, երբ նախաքննությունն ավարտվի, ու գործը մտնի դատարան: Նա նաեւ նշել է, որ եղբորորդուն՝ Նորիկին, ինքն է անձամբ պաշտպանել, երբ ոստիկանները եղբոր սպանությունից հետո եկել էին նրան ոստիկանություն տանելու: Մանրամասնրեն՝ այստեղ:
