ԱՄՆ շուկայից RT-ն կհեռանա՞
Russia Today հեռուստաալիքը կարող է դադարեցնել իր գործունեությունն ԱՄՆ-ում իշխանությունների ճնշման պատճառով, սակայն նույնիսկ այդ դեպքում Russia Today-ը կձգտի հասնել ամերիկացի հեռուստադիտողին: Այս մասին ասել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ «Իրադարձությունների վատ զարգացման դեպքում մենք կլքենք ԱՄՆ տարածքը, մենք այնտեղ այլևս չենք հեռարձակի։ Իրադարձությունների վատ զարգացման դեպքում Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի ամերիկյան ԶԼՄ-ներին: Նույնիսկ այդ դեպքում հեռուստաալիքը կփորձի օգտագործել մնացած բոլոր հասանելի մեթոդներն ամերիկյան լսարանի հետ շփման համար»,-ասել է Սիմոնյանը։ Նա նշել է, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պահանջել էր ընկերությունից, որը սպասարկում է RT America հեռուստաալիքը, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
