Սիրիայի տարածքում կռվող ջիհադականներն աշխարհի խոշորագույն` Facebook սոցկայքն օգտագործում են որպես «շուկա»` ամերիկյան արտադրության զենք ու զինամթերք գնելու և վաճառելու համար:
Գրոհայիններն առցանց տիրույթում վաճառում ու գնում են գրեթե ամեն ինչ` հրթիռների արձակման համակարգերից մինչև հրացաններ: Աղբյուրը մանրամասնում է, որ զենք-զինամթերքի առքուվաճառքի վերաբերյալ բանակցություններն ընթանում են WhatsApp հաղորդագրային հավելվածի միջոցով, գրում է The Foreign Desk-ը։
Նրանց հանցավոր գործունեությունն իրականացվում է The first weapons market in the Idleb countryside կոչվող ֆեյսբուքյան էջի միջոցով: Այնտեղ ներբեռնված են բազմաթիվ զենքերի լուսանկարներ, որոնք, ըստ ջիհադականների, իրենց մատակարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը: Բրիտանական The Telegraph պարբերականը նկատում է, որ սրանք այն զենքերն են, որոնցով Միացյալ Նահանգների իշխանությունները զինում էին այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմությանը»:
Սակայն գրոհայինների զինապահեստում կան նաև խորհրդային արտադրության նմուշներ: Օրինակ` ԱԳՍ-17 նռնականետն այս էջում վաճառվում է 3.800 դոլարով:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը