Ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ. Վահագն Չախալյանն դիմում է վրացիներին

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են վերաբերվել անհասկանալի վերապահությամբ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ճնշումներին: Երկրորդը՝ խնդիրների չլուծված մնալու կամ դանդաղ լուծում ստանալու վիճակից շարունակում են օգտվել տարբեր պատեհապաշտ և անպատասխանատու տարրեր, որոնք ձգտում են տարածաշրջանի ապակայունացման հաշվին հասնելու իրենց նեղ տնտեսական և քաղաքական նպատակներին: Արդ կոչ ենք ուղղում Վրաստանի իշխանություններին անհապաղ տրամաբանական և կառուցողական լուծում տալ Գումբուրդո համայնքում խաչքարի տեղադրման հարցին և չհրահրել ջավախքահայ բնակչության դժգոհությունը: Դրա հետ մեկտեղ, կոչ ենք ուղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ և պատեհապաշտ տարրերի վտանգավոր և անհեռանկար սադրանքներին: Վերջին ամիսներին Վրաստանում հայության իրավունքների ոլորտում ինչպես նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արձանագրվել է զգալի առաջընթաց: Հակառակ տեսանելի դրական ընթացքին, առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ջավախքահայության և ընդհանրապես վրացահայության իրավունքների գծով բարեփոխումները դանդաղ են ընթանում և չեն համապատասխանում հայ բնակչության ակնկալիքներին: Արդ, Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում հավասարակշռված գործողություններով անմիջապես անդորր հաստատել Ջավախքում, սկսել կառուցողական երկխոսություն տարածաշրջանի հայ ղեկավարների հետ հանուն խաղաղության, հանուն մարդու և ազգային իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդման: Իրավիճակն ապակայունացնող տարրերին խորհուրդ ենք տալիս չդառնալ թուրք-ադրբեջանական ծրագրերի գործիք և սեփական մանր շահերով չտարվել: Հակառակ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն նրանց մեքենայությունները բացահայտելու և անդորրը վերականգնելու ուղղությամբ: Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջան տնտեսական և քաղաքական միությանը, նրանց պանթուրքիստական նկրտումներին դիմակայելու գլխավոր ասպարներից է, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ դրանց վտանգ սպառնա: Ինչպես երեկ, նաև այսօր և վաղը մենք շարունակելու ենք պայքարել հանուն օրենքի, իրավունքի և խաղաղության, հանուն տարածաշրջանում անկախ և ուժեղ հայկական ու վրացական պետականությունների հարատևման գերագույն նպատակի: Վահագն Չախալյան 30.09. 2017 թ., ք. Ախալքալաք

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am