Թուրք գլխավոր խմբագիրն ու թղթակիցն ազատ են արձակվել բանտից

Ստամբուլի բանտից ազատ են արձակվել լրտեսության մեղադրանքով ձերբակալված 2 թուրք լրագրողներ՝ երկրի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջանա Դյունդարան և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը լրագրողական հետաքննություն են անցկացրել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադիստներին զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ: Նրանք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 26-ին: Ստամբուլի դատախազությունը Դյունդարայի և Գյուլի համար պահանջել էր ցմահ ազատազրկում: Թուրքիայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի վճռել է, որ լրագրողների ձերբակալությունը նրանց իրավունքների խախտում է: Նրանց ձերբակալության պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել են Ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարները, որոնք ընթացել են դեպի թուրք-սիրիական սահման: Թուրքիայի իշխանությունների վարկածով՝ բեռնատարները «մարդասիրական օգնություն» են տարել սիրիացի թուրքմեններին: Cumhuriyet-ը 2015թ. մայիսին հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արվել են, պարբերականի պնդմամբ, բեռնատարների խուզարկության ժամանակ: Դրանցում երևում են հրետանային ռումբերով, ականներով և այլ ռազմամթերքով լի արկղեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից կարճ ժամանակ անց դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի և դրա գլխավոր խմբագրի դեմ:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am