Ալի Խամենեին դարձավ առաջին ընտրողներից մեկը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դարձել է երկրում առաջին ընտրողներից մեկը, ով քվեարկել է 10-րդ գումարման մեջլիսի և 5-րդ գումարման Փորձագետների խորհրդի ընտրություններում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ Կարճ ասուլիսի ընթացքում, որը կայացել է նրա կողմից մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկը քվեատուփը գցելուց հետո, Ալի Խամենեին ասել է. «Ես Իրանի ողջ ժողովրդին կոչ եմ անում գալ ընտրությունների և ապահովել առավելագույն բարձր մասնակցություն՝ արտահայտելով սեփական կամքը»։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 8.00-ին։ Իսլամական Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրեն 290 օրենսդրի և Փորձագետների խորհրդի 88 շիա հոգևորականի ու շարիաթի գիտակի։
