Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը

Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում, արդեն եղել էր այլ համայնքներում: Այնտեղ, որտեղ պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, տեղական ընտրություններում, հետո տեղի է ունեցել ապօրինի իշխանազավթում: Արդյունքում՝ գողացվել է ժողովրդի քվեն ու տեղական իշխանիկ է նշանակվել ՔՊԿ-ականը կամ ՔՊԿ-ի հետ գործարքի գնացածը:

Ալավերդուց առաջ եղել է Գյումրին, Թալինը, Վանաձորը, Ախուրյանը...

Եղավ նաև Երևանը, որտեղ մեծամասնություն չունեցող ՔՊԿ-ն ստվերային գործընթացների արդյունքում կարողացավ «Հանրային ձայնի» միջոցով և Արամ Զավենովնայի քույր կազմակերպության ձայներով ավագանու նիստի քվորում ապահովել ու Տիգրան Ավինյանին նշանակել քաղաքապետ: Եվ դա այն դեպքում, երբ Ավինյանը ստացել էր Երևանում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսից մի փոքր ավելի քվե կամ ընտրությանը մասնակցողների ընդամենը 1/3-ի կարգի վստահությունը: Ինչևէ:

Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊԿ-ն Գյումրիում խզել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը: Դա նշանակում է, որ ՔՊԿ–ն որոշել է մեքենայություններով զբաղվել։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, արժե մի փոքր հետ գնալ և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո կանցնենք բուն թեմային։

Բալասանյանի ճակատը զարդարվեց ՔՊԿ–ով

2021թ․ տեղի ունեցած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՕԵԿ–ական, նախկին ԲՀԿ–ական, նախկին ՀՀԿ–ամերձ, մի խոսքով՝ Սամվել Բալասանյանի անվան դաշինքը (սա այն Բալասանյանն է, ով հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրած ու ինքը երբեք դուրս չի գա ՕԵԿ–ից ), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ՔՊԿ–ն, «Զարթոնքը», «Ապրելու երկիրը», ՀՀԿ–ն։

Նախընտրական փուլում բացի ՔՊԿ–ից մյուսները դիրքավորվել էին ընդդիմադիր դաշտում։ Գյումրեցիներն իրենց քվեով 1–ին տեղում նշանակեցին «Բալասանյան դաշինքին», հետո ՔՊԿ–ն էր։ Ոչ մի ուժ միայնակ չէր հավաքել ձայների կեսից ավելին։

Տրամաբանական էր, որ «Բալասանյան դաշինքը» պետք է միանար ընդդիմադիր դիրքավորմամբ ընտրություններին մասնակցած ուժերի հետ (վերջիններս համաձայն էին դրան ու պատրաստ էին քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Բալասանյան դաշինքի» թեկնածուին), սակայն Բալասանյան Սամվելը Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ի համար էլ տեղ գտավ իր ճակատի վրա՝ կոալիցիա կազմելով վերջինիս հետ։ Գյումրիի քաղաքապետ նշանակվեց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը, իսկ տեղակալներ՝ ՔՊԿ–ական ներկայացուցիչները։

Փաստորեն, Գյումրին քվեարկեց Նիկոլի դեմ, սակայն Բալասանյանի քստմնելի վարքագծի արդյունքում Գյումրիում ՔՊԿ–ն դարձավ իշխանություն։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո Գյումրիում, կարելի է գյումրեցիներից հարցնել։ Քաղաքում կառավարման առումով «բարդակ» է։ Շունը տիրոջը չի ճանաչում, իսկ եթե ճանաչում է, ապա միանգամից մի քանի տիրոջ։

Գյումրիում սպասվում են արտահե՞րթ ընտրություններ

ՔՊԿ–ն հայտարարել է, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ կապերը՝ դա հիմնավորելով քաղաքի ստվերային կառավարմամբ։ Ասել են ստվեր, բայց չեն ասել, որ այդ ստվերային կառավարմանն իրենք են մասնակից դարձել։ Ստվերային կառավարիչն էլ եղել է Բալասանյանի տղան՝ Միսակ Բալասանյանը, որն էլ իր հերթին ստվերային գործարքի է գնացել ՔՊԿ–ի հետ։

Այդ ստվերային գործարքը հետևյալ տեսքն ունի․ Միսակին այս տարվա սեպտեմբերին նշանակել են Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Բացի այդ՝ Բալասանյաններին որոշակի երաշխիքներ են տվել սեփականության ու փողերի թեմաներով (պատահական չէ, որ Նիկոլը բոլոր փողատերերի դեմ քրեական գործեր է հարուցել, իսկ Բալասանյանի դեմ՝ ոչ)։

Ու հիմա, երբ ՔՊԿ–ն հայտարարում է փոխքաղաքապետերի հրաժարականների ու «Բալասանյան դաշինքի» հետ կապերը խզելու մասին, նշանակում է, որ գործարքը եզրափակիչ փուլ է մտնում։ Ըստ ամենայնի՝ ՔՊԿ–ն ուզում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնել ու կրկին դիմել է Բալասանյանի օգնությանը։ Այս անգամ «Բալասանյան դաշինքին» վերապահված է, իբր, բոլորից նեղացածի ու սպասվող ընտրություններում կրկին ձայն փախցնողի դերը։

Եթե ՔՊԿ–ն դուրս է գալիս կոալիցիայից, նշանակում է, որ Գյումրիում պետք է նոր քաղաքապետ նշանակվի։ Եթե «Բալասանյան դաշինքը» միանա մյուս ուժերին, ապա կարող է պահպանել քաղաքապետի աթոռը։ Իսկ եթե չմիանա, ապա դա կհաստատի այն թեզը, համաձայն որի՝ գործարք է տեղի ունեցել ու «Բալասանյան դաշինքը» լուռ համաձայնություն է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Բալասանյանն օգնում է Նիկոլին, որպեսզի նա Գյումրիում նոր ընտրություններին ընդառաջ քաղաքապետ ունենա։ Այսինքն՝ Գյումրիում նիկոլենք վարվում են այնպես, ինչպես Տիգրան Ավինյանի միջոցով փոխքաղաքապետարանի վերածեցին Երևանը մինչև ընտրությունները (թեև դա էլ չօգնեց նրանց՝ ընտրություններում քվեների հսկիչ փաթեթ վերցնել)։

Գյումրեցու թասիբը

Նիկոլն ակնհայտորեն ուզում է ժողովրդից ու մասնավորապես՝ գյումրեցիներից խլել իրենց ձայնի իրավունքը ու Գյումրիում հերթական դրածոն ունենալ։ Որպես գործիք օգտագործվում է Սամվել Բալասանյանը և յուր որդի Միսակը։

Գյումրեցիների խնդիրը պետք է լինի դա թույլ չտալն ու Գյումրիից նիկոլենց դուրս շպրտելը։

Գյումրիից քայլելով եկողին պետք է նույն Գյումրիից թարս քայլեցնելով վռնդել։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 501 անգամ
Լրահոս
«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am